Կարևոր չէ, թե որքան մեզ կռմբակոծեն, մենք ժպտում ենք. Հալեպի մանուկների առօրյան (տեսանյութ)|tert.am
- Zohrap Amiryan
- 6 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Al Jazeera-ի անգլալեզու ծառայությունը twitter-ի իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որում ներկայացվում է, թե ինչպես են փորձում իրենց առօրյան գունազարդել Հալեպի ավերակ դարձած թաղամասերի մանուկները: Երեխաները ներկում են հին շենքերի պատերը և նոր գույներ հաղորդում պատերազմի ընթացքում անշնչացած շենքերին: «Ես նկարում եմ ժպտացող դեմք, որովհետև կարևոր չէ, թե որքան են մեզ ռմբակոծում, մենք ժպտում ենք», - պատմում է Հալեպի փոքրիկ բնակչուհիներից մեկը: Նախաձեռնության հեղինակներից մեկը բացատրել է, որ իրենց նպատակն է, որպեսզի երեխաների հոգեբանության մեջ գերակայող չդառնա պատերազմական ճնշող մթնոլորտը: Հիշեցնենք, որ շրջափակման մեջ գտնվող Հալեպ քաղաքը հրադադարի ավարտին պես երեկ կրկին ռմբակոծության է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, սիրիական բանակի կամ Ռուսաստանի ավիացիոն ուժերը հարվածներ են հասցրել քաղաքի արևմտյան ծայրամասերում գտնվող շրջանների ուղղությամբ, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ: Այս մասին նոյեմբերի 5-ի հաղորդել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:
Նյութը ' tert.am-ի
Comments