Օմբուդսմենը դիմել է Արդարադատության նախարարություն՝ «Սասնա ծռերի» վիրավորված անդամի հարցով, ով խնդրո
- Zohrap Amiryan
- 6 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանքի մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանի վիրահատության հարցով, արդարադատության նախարարությանը գրություն է ուղարկել։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նկարագրված հարցերով գործում է կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ առանձնակի կարևորելով անազատության մեջ պահվող անձի առողջական վիճակի վերաբերյալ ցանկացած հարցի մանրամասն քննարկում և լուծում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ հրազենային վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, նրա ոտքը սևացել է, սառել, իսկ Հովհաննես Հարությունյանը խնդրում է անդամահատել իր ոտքը:
Comments