5 հիվանդություն, որոնց մասին կարող է վկայել լնդերի արնահոսությունը |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 6 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Լնդերի անրնահոսությունը ոչ միշտ է, որ բերանի խոռոչի վարակների ու կարիեսի նշան է: Երբեմն այն հանդիսանում է ավելի վտանգավոր հիվանդության, օրինակ ՄԻԱՎ–ի ազդանշան: Մասնագետները ներկայացրել են, թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի անտեսել լնդերի արնահոսությունը:
1. Շաքարային դիաբետ
Գոյություն ունի ուղիղ կապ շաքարային դիաբետի ու պերիոդոնտոզ հիվանդության, այդ թվում նաև գինգիվիտի(հարատամնային հյուսվածքի բորբոքային հիվանդություն)մեջ: Լնդերի արնահոսությունն առհասարակ շաքարային դիաբետի առաջին նախանշաններից է: Լնդերի առատ արնահոսության դեպքում, գրեթե հնարավոր չէ կառավարել արյան մեջ շաքարի մակարդակը:
2. Թրոմբոցիտոպենիա
Սա արյան մեջ թրոմբոցիտների դեֆիցիտն է: Այն առաջացնում է հյուսվածքների ու լնդերի արնահոսություն, կապտուկների առաջացում ու վնասվածքներից հետո արյան դանդաղ մակարդելիություն: Այն կարող է առաջացնել նաև բերանի խոռոչում ուռուցքներ: Այս հիվանդության դեպքում, անգամ աննշան վնասվածքների առաջացումը կարող է հրահրել արնահոսություն:
3. Լեյկեմիա
Լեյկեմիայի առաջին իսկ ախտանշաններից են գինգիվիտն ու լնդերի արնահոսությունը: Սա շատ ծանր վիճակ է, որը պահանջում է շտապ բժշկական միջամտություն: Եթե դուք պահպանում եք բերանի խոռոչի նորմալ հիգիենան, սակայն արնահոսությունը շաբաթից ավել շարունակվում է, ապա դիմեք ատամնաբույժի:
4. ՄԻԱՎ
ՄԻԱՎ վարակով հիվանդների 90%-ը բախվում է բերանի խոռոչի հետ կապված որևէ հիվանդության հետ, այդ թվում լնդերի արնահոսության հետ: Սակայն դա չի նաշանակում, որ այն հանդիսանում է ՄԻԱՎ-ի պարտադիր նախանաշան:
5. Գինգիվիտ
Գիգվիտը կարող է առաջնալ նաև հղիության հետևանքով, քանի որ այդ վիճակում հաճախակի լնդերի մոտ նկատվում է արնահոսություն կամ գերզգայուն վիճակ: Հղիության հորմոնները կարող են առաջացնել լնդերի այտուցներ ու բորբոքում, որն էլ և հրահրում է արնահոսության առաջացում:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comentarios