top of page

Դիմակի բաղադրատոմս, որը պարզապես «ջնջում» է կնճիռները |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 6 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Vajnoe.com-ը ներկայացրել է դիմակի մի բաղադրատոմս, որը պարզապես «ջնջում» է կնճիռները: Այս դիմակը կարող են օգտագործել միայն նրանք, ովքեր ալերգիկ չեն մեղրի նկատմաբ:

Բաղադրությունը շատ պարզ է՝

o 1 ճ/ գ սրճաղացով աղացած կանաչ թեյ, կամ կանաչ թեյի փոշի: o ½ ճ/գ կակոյի փոշի: o 1 թ/գ թույլ մեղր o Եռացրած տաք ջուր (80°С)

Խառնեք կանաչ թեյը(կարող եք կիրառել արդեն մեկ անգամ օգտագործած կանաչ թեյի բարձիկի պարունակությունը) կակաոյի փոշու հետ ու վրան ավելացրեք տաք ջուր, որպեսզի ստացվի պնդավուն խյուս:

Թողեք այդ խյուսը սառչի այնքան, որ մաշկի համար հաճելի ջերմաստիճանի լինի ու դիմակի մեջ ավելացրեք մեղր, եթե շատ խիտ է ստացվում զանգվածը, ապա կարող եք ավելացնել ջուր կամ բուսայուղ:

Դիմակաի մեջ կարող եք ավելացնել նաև մի քանի կաթիլ նախընտրած եթերայուղից, կիտրոնի հյութ, բնական յոգուրտ, սերուցք, թթվասեր, ձիթապտղի կամ նշի յուղ, վիտամին Е-ի լուծույթ և մի շարք այլ բաղադրիչներ, որոնք դուր են գալիս ձեր մաշկին ու լավ համատղվում են շոկոլադի ու կանաչ թեյի հետ:

Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք, մինչև որ ստացվի միատար զանգված և դիմակը քսեք մաքուր ու մի փոքր խոնավ մաշկին:

20 րոպե հետո դիմակը մաքրեք սառը ջրով ու դեմքի վրա քսեք թեթև սնուցող քսուք: Օգտագործեք նման դիմակ 6-ից 8 շաբաթ, յուրաքանչյուր 3-4 օրը մեկ(բաղադրությունը կարող եք փոխել), որից հետո, ստացված արդյունքի պահպանման համար, շաբաթական 1-2 անգամ, կամ փոխարինեք այն հակատարիքային ազդեցությամբ մեկ այլ դիմակով:

Եղեք գեղեցիկ ու երիտասարդ

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page