Поиск
Ռոբերտ դե Նիրոն մերժել է լուսանկարվել Առնոլդ Շվարցենեգերի հետ|tert.am
- Zohrap Amiryan
- 6 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն մերժել է լուսանկարվել Առնոլդ Շվարցենեգերի հետ հինգշաբթի կայացած գալա միջոցառման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, դերասանները ներկա են գտնվել Իսրայելի բանակի ընկերների կազմակերպած գալա միջոցառմանը Բևերլի Հիլզում: Լուսանկարվելուց առաջ Դե Նիրոն Կալիֆոռնիայի նախկին հանրապետական նահանգապետին հարցրել է՝ արդյո՞ք նա ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի օգտին է քվեարկելու: «Եթե դու Թրամփին ես աջակցում, ապա քեզ հետ ոչինչ չեմ ուզում անել», - ասել է Դե Նիրոն` մերժելով համատեղ լուսանկարը: Աղբյուրի հաղորդմամբ`համատեղ լուսանկարներն արվել են նախքան այդ խառնաշփոթը:
Comments