top of page

Մոսկվայի «ոսկյա երիտասարդության» ներկայացուցիչ Մառա Բաղդասարյանը ձերբակալվել է (տեսանյութ)1IN.AM

  • Zohrap Amiryan
  • 7 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

1IN.AM-ը գրում է.

Մոսկվայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են փողոցային ավտոմրցարշավների հայտնի մասնակից, «ոսկյա երիտասարդության» ներկայացուցիչ Մառա Բաղդասարյանին՝ քաղաքի կենտրոնում երթևեկության կանոնները խախտելու համար, հաղորդում է «Կոմսոմոլսակայա Պրավդա»-ն։

Որոշ տվյալներով՝ աղջիկն ավտոմեքենան կայանել է մայթի վրա։ Ոստիկանները սկզբում տուգանել են աղջկան, սակայն ստուգումների ժամանակ պարզվել է, որ նա ունի չվճարված 18 տուգանք։ Պարեկները ձերբակալել են աղջկան և տարել ոստիկանական տեղամաս։

Բաղդասարյանը պարբերաբար մասնակցում է արգելված ավտոմրցաշարերի, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ գրավում է օրենքի պահապանների ուշադրությունը: Նրան համարում են Մոսկվայի ամենահայտնի փողոցային ավտոմրցարշավորդուհին:

Comments


bottom of page