Մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ասենք, ինչ չասենք, բայց որ խելացի քաղաքական գործիչ է և շա
- Zohrap Amiryan
- 7 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Ազատության ռադիոկայանի» եթերում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով կատարվող փոփոխությունները նախընտրական PR դիտարկելու վերաբերյալ տեսակետներին, ասաց, որ այդ մեղադրանքները կապ չունեն իրականության հետ: «Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում հասունացել է համակարգային փոփոխությունների ժամանակը, որոնք պետք է լինեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ լճացման, հեղափոխականության դեմ պայքարը վերևից, լայնամասշտաբ ու ռադիկալ բարեփոխումների իրականացումն է, որի առաջին քայլը Սահմանադրական բարեփոխումներն են: «Մենք ասել և անում ենք այն, ինչ խոստացել ենք ժողովրդին: Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ կաբինետն այն թիմն է, որը կարող է նախագահի հանձնարարականներին և մեր երազած Հայաստանին ավելի մոտենալու քայլեր ձեռնարկել»,-ասաց նա և նշեց, որ այս փոփոխությունները նաև քաղաքական կամքի արդյունքն են, իսկ Սահմանադրական բարեփոխումները տվել են այդ հնարավորությունները: «Մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ասենք, ինչ չասենք, բայց որ խելացի քաղաքական գործիչ է և շատ լուրջ, սա փաստ է: Ժամանակին, երբ նա նախագահ էր, հետաքրքիր հարցազրույց է տվել՝ ասելով, որ իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը քննադատում է։ Երբ անձրև է գալիս, ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին »,- ԱԺ փոխնախագահը՝ հավելելով. «Գնում ենք ընտրությունների և, բնականաբար, իշխանությունը խնդիր ունի իր իրականացրած աշխատանքը ներկայացնել ընտրողներին, իսկ ընդդիմությունն էլ՝ քննադատի իշխանություններին»: Հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ ընտրություններից հետո այս փոփոխությունները չեն իրականացվի, նա պատասխանեց, որ երաշխիքը իրենց քաղաքական պատասխանատվությունն է: Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն երբեք իր քաղաքական գործընկերների վրա ոչ մի ստվեր չի գցել. «Մենք հիմա էլ ասում ենք, որ մենք և՛ դրականի, և՛ բացասականի տերն ենք, բայց գտնում ենք, որ այլևս Հայաստանում անշրջելի է բարեփոխումների շրջանը. և ոչ թե խոսում ենք, այլ փորձում ենք գործով աստիճանաբար դա ապացուցել»,-ասաց նա՝ նկատելով, որ հրաշքների սպասել պետք չէ:
留言