top of page

Այսօր Պավլիկ Մանուկյանի ծննդյան օրն է

  • Zohrap Amiryan
  • 7 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

mamul.am-ը գրում է.

Այսօր Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Սասնա ծռեր» խմբավորում անդամ Պավել Մանուկյանի ծննդյան օրն է: Մանուկյանը ծնվել է 1964-ին` Բուժական գյուղում, ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1990-1991-ին անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել և պահվել է Շուշիի բանտում։ Սակայն, հիվանդության պատճառով ազատ է արձակվել։ Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ 1988-1994-ին Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, «Մարդասիրական միջանցք», Քարվաճառ, Մարտակերտի Ասկերանի, և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև ծայրահեղական Շամիլ Բասաևի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը։ 1993-1996-ին Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար, 1996-1999-ին և 2000-2002-ին՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար թիկունքի գծով։ 1999-2000-ին Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատարն էր, 2000-2001-ին Ստեփանակերտի զորացրվել է պահեստազոր։

2016-ի հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբավորման կազմում Պ. Մանուկյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի գրավմանը։

«Սասնա ծռեր» խմբավորման անունից ՊՊԾ գնդի տարածքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Պ. Մանուկյանը վերահաստատել է իրենց պահանջները։ Դրանք են՝ ՀՀ իշխանությունների հեռացում, նրանց քրեական պատասխանատվության ենթարկում, երկրում անցումային կառավարության ձևավորում, ՀՀ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականություն, սոցիալ-տնտեսական առաջընթաց, երկրում արդարության վերականգնում։

Комментарии


bottom of page