ՀՀ սպառազինությունը թարմացնելու համար 30 մլրդ դոլար է անհրաժեշտ. ՊՆ մամուլի խոսնակ
- Zohrap Amiryan
- 7 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Հայաստանի ամբողջ սպառազինությունը թարմացնելու համար 30 մլրդ դոլար է անհրաժեշտ: Այս մասին «Տեխնո-ուրբաթը Գյումրիում» հանդիպմանը ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
Հանդիպման նպատակը բանակի սպառազինման խնդիրների բարեփոխումների քննարկումն էր:
Նախարարության խոսնակը կարևորել է բանակում բարձրորակ կադրերի առկայությունը:
«Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, որ մեր սերժանտը, սպան եւ այլ բարձրաստիճան զինվորականը կիրթ լինի, ճիշտ որոշումներ կայացնի, քան ուշադրություն ենք դարձնում, որ Տ-90 տանկ առնենք: Երբ բավարար ռեսուրսներ չկան, մտածում ենք եղածն էֆեկտիվ օգտագործելու մասին:
Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ գյումրեցի սերժանտը դիրք էր կառավարում` քննադատվեց: Շատերը ասացին, որ հրաման չի եղել, բայց ուշադրություն չդարձրեցին մի կարեւոր հանգամանքի վրա` տեղի է ունենում գործողություն: Այսինքն, հայկական կողմը իրազեկված է: Մեկ սերժանտ շատ հմուտ կառավարում էր մարտը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա հավելել է.«Մեր կենտրոնացվածությունը շարունակելու է մնալ կադրերի կառավարման որակի բարձրացման վրա: Այնուամենայնիվ, բանակում տեղի է ունենում ռազմամթերքի թարմացումներ: Այդ գործընթացները չի սկսվել ապրիլյան պատերազմից հետո: Միշտ է եղել: Վերջին 10 տարիների ընթացքում ձեռք բերված մեր զենք-զինամթերքի ծավալը շատ ավելի մեծ է, քան 200 մլն դոլարը: Ամենահամեստ հաշվարկներով` մեզ անհրաժեշտ է 30 մլրդ դոլար, որպեսզի թարմացնենք Հայաստանի ամբողջ զենք-զինամթերքը»:
«Այդ գումարը, որ ունենանք էլ` չենք կարող զենք-զինամթերք ձեռք բերել, քանի որ ոչ մի տեղ վաճառքում չկա այդ գումարին համարժեք զինամթերք: Տանկը այֆոն չի, որ գնանք, առնենք, բերենք»,- ասել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը, ցիտում է Armtimes.com-ը:
Հովհաննիսյանը նշել է, որ ադրբեջանական բանակի նորագույն զենքերը իրենց են հասնում պատվերից 4-5 տարի անց:
Comments