Ըմպելիք, որը բարելավում է հիշողությունը, տեսողությունն ու լսողությունը և վերականգնում ոսկորները |Ter
- Zohrap Amiryan
- 7 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Tert.am Medicine-ը գրում է.
Նիհարել ցանկացողների համար ցանկացած ժամանակահատված էլ հարմար է այդ գործընթացը սկսելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նիհարելուն նպաստող ամենաարդյունավետ ըմպելիքներից մեկը, որը կօգնի ազատվել ճարպերից և դուրս բերել ավելորդ հեղուկն օրգանիզմից: Այն իսկապես շատ արդյունավետ է՝ հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ համատեղելու դեպքում:
Բացի այդ, այս ըմպելիքը նաև արագացնում է գլխուղեղի գործառույթները, բարելավում հիշողությունը, տեսողությունն ու լսողությունը: Հիմնական բաղադրիչը թարմ ծովաբողկն է (хрен), որը հարուստ է C, B1, B2, B6 վիտամիններով, կալիումով, երկաթով, մագնեզիումով և ֆոսորով: Ծովաբողկն արագացնում է նյութափոխանակությունը, հանգստացնում է և միևնույն ժամանակ խթանում է ստամոքսում օգտակար բակտերիաների զարգացումը:
Բաղադրությունը.
· 125 ծավաբողկ(хрень)
· 4 հատ կիտրոն,
· 3 ճաշի գդալ մեղր,
· 2 ճաշի գդալ դարչին,
· կոճապղպեղի փոքրիկ կտոր (2 սմ լայնությամբ):
Պատրաստման եղանակը.
· Կոճապղպեղն ու ծովաբողկը խառնել և հարիչով լավ մանրացնել:
· Ավելացնել կիտրոններից քամված հյութը և շարունակել հարել ևս 2-3 րոպե:
· Ավելացնել մեղրն ու դարչինը և շարունակել հարել:
· Ստացված ըմպելիքը լցնել տարրայի մեջ:
Օգտագործման եղանակը.
Ըմպելիքը հարկավոր է ընդունել օրական երկու անգամ մեկ ճաշի գդալ՝ ուտելուց կամ կարդիովարժություններից առաջ: Բուժման կուրսը տևում է 3 շաբաթ, որից հետո հարկավոր է մի քանի օր ընդմիջում անել:
Հիշողությունն ու գլխուղեղի աշխատանքը բարելավելու համար՝ նաև խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել դրան նպաստող մթերք և լինել հետևողական:
Խնկունի (розмарин). սա առաջին և ամենահզոր բնական միջոցն է հիշողությունն ու ուշադրության կենտրոնացումը բարելավելու համար: Դրա բաղադրիչները բարելավում են գլխուղեղի գործառույթները: Բացի այդ, այն շատ համեղ է և ունի հիանալի բույր:
Ճակնդեղ. այս բանջարեղենը պարունակում է բնական նիտրատներ, բարելավում է գլխուղեղի և առհասարակ ամբողջ մարմնի արյան շրջանառությունը:
Հավկիթ. հավկիթը կարելի է օգտագործել նախաճաշին՝ հիշողությունը բարելավելու համար: Ձվի դեղնուցում պարունակվում է խոլին, որը շատ օգտակար է գլխուղեղի աշխատանքի համար:
Ձուկ. սարդինաները, սաղմոնն ու ձողաձուկը այն ձկնատեսակներն են, որոնք պարունակում են գլխուղեղի աշխատանքի համար շատ կարևոր օմեգա-3 ճարպերը:
Ավոկադո. նպաստում է գլխուղեղի արյան շրջանառության բարելավմանը:
Լորամիրգ. այս հյութեղ միրգը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են գլխուղեղը հիմնայնացման հետևանքով վնասվելուց:
Սոխ. հիշողության բարելավման համար շատ օգտակար է հում սոխը:
Ամբողջական հացահատիկ. գլխուղեղի զարգացման համար շատ օգտակար են նաև ամբողջական հացահատիկները, որոնք հարուստ են մանրաթելերով, բարդ ածխաջրերով և օմեգա-3-ով:
Լոլիկ. լոլիկներում պարունակվող հզոր հակաօքսիդանտը՝ լիկոպինը պաշտպանում է գլխուղեղի բջիջները ազատ ռադիկալներից:
Կանաչ թեյ. այս ընպելիքը բարելավում է հիշողությունն ու գլխուղեղի աշխատանքը: Բացի այդ, այն նաև բարելավում է ուշադրության կենտրոնացումն ու կոգնիտիվ գործառույթները: Օրական կարելի է խմել 2-3 բաժակ թարմ կանաչ թեյ:
Սև շոկոլադ. շոկոլադում պարունակվող հզոր հակաօքսիդանտներն ու կոֆեինն օգնում են բարելավել հիշողությունն ու ուշադրության կենտրոնացումը:
Քրքում. քրքումը ոչ միայն բարելավում է հիշողությունը, այլև կանխում է բորբոքային գործընթացները:
Խնձոր. օրգանիզմը լավ վիճակում պահելու համար ամենալավ մրգերից մեկը խնձորն է, որը նաև նպաստում է հիշողության բարելավմանը:
Comments