top of page

Աղքատության մակարդակը Հայաստանում` 29.8%, Շիրակում այն կազմում է 45%|tert.am

  • Zohrap Amiryan
  • 7 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Tert.am-ը գրում է.

2015 թ–ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, այսինքն` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը ամսական 41 698 դրամ վերին աղքատության շեմից ցածր եկամուտներ է ունեցել: 2014 թ-ին աղքատության մակարդակը կազմել է 30 տոկոս, և, ըստ այդմ, նախորդ 2014-ի համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,2 տոկոսով: Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացվեցին «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Զեկույցը կազմվել է Ազգային վիճակագրական ծառայության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում: Թվային տվյալները ներկայացրեց զեկույցի հիմնական ցուցանիշները համակարգող, ծրագրի ավագ վիճակագիր, ԱՎԾ աշխատակից Դիաննա Մարտիրոսյանը: Նախորդ տարի աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 900 հազար մարդ: Շատ աղքատների թիվը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները, մոտ 310 հազար մարդ: Նրանցից մոտ 60 հազարը ծայրահեղ աղքատներն են։ Աղքատության խորության հաշվարկը ցույց է տալիս, թե որքանով են աղքատ բնակչության միջին եկամուտները ցածր եղել: 2015-ին աղքատության խորությունը գնահատվել է 4, 7 տոկոս` 2008-ի 5.1 տոկոսի համեմատ: Դիաննա Մարտիրոսյանի խոսքով` աղքատության ցուցանիշը հաշվարկելիս ընդգրկել են 2008- ից 2015–ն ընկած ժամանակահատվածը, իսկ այդ ժամանակահատվածում աղքատության ցուցանիշը նվազել է: Չնայած դրան՝ 2015-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008-ի նույն մակարդակը 0,4 կետով, իսկ աղքատության վերին գծում` աղքատության մակարդակը 2.2 տոկոսային կետով բարձր է 2008-ի համեմատ: Միաժամանակ, ճգնաժամից հետո շատ աղքատների մակարդակը 2008-ի համեմատ իջել է 2.2 տոկոսային կետով: Աղքատության պատկերը 2015 –ին շատ չի տարբերվում՝ ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: 2015թ-ին աղքատության մակարդակը՝ ըստ մարզերի, վկայում է, որ աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակում՝ շուրջ 45 տոկոս: 2015 թ-ին աղքատության ցուցանիշները գերազանցել են 2008-ի ցուցանիշները ինչպես երկրի գրեթե բոլոր մարզերում, այնպես էլ Երևանում՝ բացառությամբ Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի ու Կոտայքի մարզերի: Իսկ Գեղարքունիքում 2015-ին աղքատության ցուցանիշը հավասարվել է 2008-ի մակարդակին: Այդուհանդերձ, ծայրահեղ աղքատության մակարդակը կրկին բարձր է Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում: Դիաննա Մարտիրոսյանը նաև նկատեց, որ աղքատության բարձր ռիսկի շրջանում են բազմազավակ ընտանիքները: Նա նաև նշեց, որ թեև 2008-ից աղքատության հաղթահարմանն ուղղված բազմաթիվ քայլեր են իրականացվել, սակայն դրանց արդյունավետությունը մեծ չի եղել:

Comentários


bottom of page