Հայաստանի գլխավոր պրոբլեմներից մեկը ամեն բան Երևանում կենտրոնացնելն է
- Zohrap Amiryan
- 7 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Եվրոպայի զարգացման կարևորագույն հիմքերից մեկը տարածքների համաչափ զարգացումն է, որի արդյունքում ամենափոքր բնակավայրերը իրենց զարգացվածությամբ և ենթակառուցվածքներով, ինչպես նաև կենսամակարդակով` չեն զիջում մայրաքաղաքներին: Քյոլնում կամ Մյոխենգլադբախում, Ռոտերդամում կամ Ուտրեխտում, Գրացում կամ Զալսբուրգում ապրող մարդիկ, առավել ևս հաջողությունների հասածները` չեն ձգտում մայրաքաղաքներ, քանզի իրենց բնակավայրերում ևս ապրում են ըստ կարիքի, և երկրորդական քաղաքաքացու զգացողություն չունեն…
Հայաստանի գլխավոր պրոբլեմներից մեկը` ամեն բան Երևանում կենտրոնացնելն է, որի արդյունքում Երևանը դարձել է քաղաք-պետություն, և որպեսզի Հայաստանը իսկապես զարգանա` մենք պետք է զարկ տանք տարածքների համաչափ զարգացման գաղափարին` լիցքաթափելով Երևանն ու ակտիվացնելով կյանքը մարզային քաղաքներում: Հակառակ պարագայում` մյուս քաղաքներում հաջողությունների հասած մարդիկ անընդհատ տեղափոխվելու են Երևան, իսկ մարզերը գնալով դատարկվելու են:
Ի դեպ, տարիներ առաջ քննարկվում էր գերատեսչությունները Երևանից տեղափոխելու մոտեցումը, որը չգիտես ինչու օդում մնաց, բայց այն լավ գաղափար է և կարելի է կյանքի կոչել:
Comments