top of page

Կամավորական ուժերը մոբիլիզացնելու մասին հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, անհանգստանա

  • Zohrap Amiryan
  • 7 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert..am-ը գրում է.

Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահի հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` ի պատասխան հարցի, թե նաև ՊՆ ֆեյսբուքյան էջով տարածված տեղեկատվությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահի հրապարակած տվյալներն իրականությանը համապատասխանում են: Հիշեցնենք, որ նշված հայտարարության մեջ ասվում է, որ պետք է հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման և ներկայացվում տվյալներ, որ առաջիկա օրերին ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժություններին կներգրավվեն ավելի քան 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ֆեյսբուքյան իրենց էջում նյութով կիսվել էին, քանի որ անվտանգության հետ կապված շատ թեմաներով են կիսվում և սկզբում այդ նյութն այլ կերպ ընկալվեց, իսկ հետո արդեն հեռացվել է, քանի որ թյուրըմբռնում է եղել: «ՀՀ ռազմական գերատեսչությունն ուշադիր հետևում է հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում մշտապես արձագանքում է բոլոր տիպի մարտահրավերներին»,-ասաց նա: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հավաստիացրեց, որ անհանգստանալու որևէ առիթ չկա, և դա բացառապես Վարդան Ավետիսյանի և իր ղեկավարած ՀԿ-ի՝ «Պահեստազորի սպաների համահայկական միության» կարծիքն է։

Comments


bottom of page