top of page

Ինչպես տարբերել գրիպը մրսածությունից |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 8 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Սուր շնչառական ուղիների վարակները, որոնք մարդիկ սովորաբար անվանում են մեկ բառով՝ «մրսածություն», առաջանում են մեծ քանակությամբ վիրուսների հետևանքով և կազմում երկրագնդի վրա բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների մոտ երեք քառորդը, գրում է takzdorovo.ru-ն։ Մրսածությունը հաճախ շփոթում են գրիպի հետ։ Հարկավոր է հիշել, որ սուր շնչառական ուղիների վարակներն ավելի քիչ վնասակար հիվանդություններ են, որոնք արագ անցնում են, հեշտ բուժվում և հազվադեպ են բարդություններ առաջացնում։ Գրիպի վիրուսի առաջացրած հիվանդությունն ավելի ծանր է անցնում և կարող է հանգեցնել բարդությունների, ինչպես թոքերի բորբոքումը։ Գրիպի ամենակարևոր ախտանշանները. Հարկավոր է շտապ բժիշկ կանչել, եթե նկատվում են հետևյալ ախտանշանները. -Ջերմության կտրուկ բարձրացում մինչև 39-40 աստիճան, -Արտահայտված մկանային ցավեր, -Չոր և ցավոտ հազ, -Ուժեղ թուլություն։ Մինչդեռ «մրսածության» դեպքում ջերմությունն աննշան է բարձրանում, ցավում է կոկորդը և քթից ջուր է հոսում: Մրսածության դեպքում շատ հեշտ է բուժվել։ Հարկավոր է հիշել, որ ո՛չ գրիպը, ո՛չ մրսածությունը չեն բուժում հակաբիոտիկներով, դրանք հարկավոր է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ։ Ընդհանրապես վտանգավոր է ինքնուրույն դեղեր օգտագործելու որոշումներ կայացնել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից խորհուրդ են տալիս չնվազեցնել մինչև 38,5 ջերմաստիճանը, քանի որ այն ինֆեկցիայի ներխուժմանն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է։ Հարկավոր է հիշել, որ հիվանդության դեպքում հարկավոր է մնալ տանը, պետք է ավելի շատ տաք հեղուկներ օգտագործել և խուսափել ալկոհոլից, և պետք չէ չափազանց շատ ուտել. մեծ քանակությամբ յուղոտ և քաղցր ուտելիքի մարսումը լրացուցիչ ծանրաբեռնում է օրգանիզմը։

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page