Поиск
Հուշ երեկո` նվիրված Արմենակ Ուրֆանյանին
- Zohrap Amiryan
- 8 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Նոյեմբերի 11-ին` ժամը 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հուշ երեկո` նվիրված ապրիլյան պատերազմում հերոսական մահով զոհված, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։ Երեկոն կազմակերպում է «Ջավախք» հայրենակցական միությունը ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ: Հիշեցնենք, որ Արմենակ Ուրֆանյանն ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից մեկն է: Նա 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան էր: Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ:
Մանրամասները ' mamul.am կայքում
Opmerkingen