«Ռուս օլիգարխ Պուգաչովը պատերազմ է հայտարարել Պուտինին». Le Figaro
- Zohrap Amiryan
- 8 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
«Ռուս օլիգարխ Պուգաչովը Ռուսաստանից վնասների փոխհատուցում է պահանջում 12 մլրդ դոլարի չափով: Հաագայի միջազգային արբիտրաժային դատարանի մշտական պալատը վերջերս սկսել է դատական գործընթացը»,- տեղեկացնում է Le Figaro-ի թղթակից Իզաբել Լասերը: «Դա մենամարտ է, որում նա վստահ չէ իր հաղթանակի մեջ, բայց որի համար նա ներդրել է իր բոլոր ուժերը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին մերձավոր, ռուս օլիգարխ Սերգեյ Պուգաչովը Ռուսաստանից 12 մլրդ դոլար է պահանջում՝ ակտիվների ունեզրկման և իր կայսրության մասնատման համար, ինչը կազմակերպվել է Կրեմլի կողմից »: Սնանկացած «Մեժպրոմբանկ»-ի հիմնադիր, Տուվայի նախկին սենատոր Սերգեյ Պուգաչովն, ում Կրեմլը 2010-ին մեղադրել է կանխամտածված սնանկության համար, Ռուսաստանի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, սակայն ունեզրկվել է, ինչպես և օլիգարխների մեծ մասը»,- գրում է հոդվածի հեղինակը՝ հիշեցնելով Խոդորկովսկու և Բերեզովսկու ճակատագրերի մասին: Պուգաչովը հեռակա կարգով ձերբակալվել էր՝ «Մեժպրոմբանկ»-ի միջոցները` 100 մլրդ. ռուբլու չափով, ապօրինաբար յուրացնելու մեղադրանքով: Անձամբ Պուգաչովը հերքում էր այդ մեղադրանքները՝ պնդելով, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում էին խլել իր ձեռքից ակտիվները:
Պուգաչովն, ում անվանում էին նաև «Կրեմլի բանկիր», նախկինում հարցազրույցում ասել էր, որ ինքն է Վլադիմիր Պուտինին բերել իշխանության և հիմա զղջում է դրա համար:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comentários