Поиск
Ով կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին
- Zohrap Amiryan
- 8 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
Վերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հնարավոր է լքի զբաղեցրած պաշտոնը: Ասում են, թեև վերջինը չի ցանկանում թողնել աշխատանքը, որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում և դա քննարկման ենթակա չէ։ Համաձայն շրջանառվող լուրերի, հայտնի է նաև նրան փոխարինողի անունը. խոսքն Արկադի Անդրեասյանի մասին է: Ավելի վաղ նաև լուրեր էին շրջանառվում, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Հայրապետյանին կփոխարինի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Comentarios