top of page

Դարչինն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և շատ օգտակար է շաքարային դիաբետի դեպքում |Te

  • Zohrap Amiryan
  • 8 нояб. 2016 г.
  • 3 мин. чтения

Համեմունքներն ուտեստենրն ավելի համեղ ու օգտակար են դարձնում: Դրանք նաև յուրահատուկ բույր են տալիս: Սակայն կան նաև այնպիսի համեմունքներ, որոնք բուժում են հիվանդությունները կամ կանխում դրանց առաջացումը: Նման համեմունքներից է դարչինը, որը բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել շաքարային դիաբետով տառապողներին, քանի որ այն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում է պահել այն նորմայի սահմաններում:

Դարչնի օգտակար հատություններն ու օգտագործման եղանակը

Շաքարային դիաբետի դեպքում այս համեմունքի կիրառությունն արդեն առաջին տարին չէ, որ վեճերի առարկա է: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն իսկապես իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, սակայն միայն ճիշտ դիետայի հետ համատեղելու դեպքում: Առանց սննդակարգը կարգավորելու՝ դարչինը ոչ մի արդյունք չի տա, ուստի պետք չէ հույսը դնել միայն դրա վրա:

Բժիշկներն անց են կացրել մի ուսումնասիրություն, որին մասնակվել է շաքարային դիաբետով տառապող հիվանդների երկու խումբ: Երկու խմբի ադամների օրվա ճաշացանկն էլ նույնն է եղել, սակայն առաջին խմբի կամավորներն ամեն օր օգտագործում էին նաև կես թեյի գդալ դարչին: Արդյունքում այն խմբի անդամների մոտ, որոնք դարչին էին օգտագործում, ավելի ցածր էր արյան մեջ շաքարի մակարդակը :

Պետք չէ օգտագործել մեծ քանակությամբ դարչին, քանի որ 2-6 գրամ աղացած դարչինը բավական կլինի: Այդ քանակությունը հարկավոր է բաժանել 2-3 մասի և օգտագործել օրվա ընթացքում: Դարչինը կարելի է ավելացնել ինչպես ըմպելիքին, այնպես էլ ուտեստներին: Խորհուրդ է տրվում գնել դարչինի ձողիկներ և մարնացնել դրանք սրճաղացով, քանի որ պատրաստի աղացած դարչինը որակյալ չէ և գրեթե չի պարունակում օգտակար նյութեր:

Ինչ առավելություններ ունի դարչինը շաքարային դիաբետի դեպքում

Դարչինն ակտիվացնում է այն ֆերմենտները, որոնք այնպես են խթանում բջիջների ընկալիչնորը, որ դրանք ավելի արդյունավետ կերպով են արձագանքում ինսուլինին: Սա օգնում է վերամշակել արյան մեջ պարունակվող գլյուկոզան և անհրաժեշտության դեպքում վերահսկել դրա քանակությունը:

Դարչնի բաղադրության մեջ կան պոլիֆենոլներ, որոնք գործում են որպես հզոր հակաօքսիդանտներ: Այդ պոլիֆենոլները կանխում են օրգանիզմի վրա ազատ ռադիկալների ունեցած վնասակար ազդեցությունը:

Բացի այդ, այս համեմեունքը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, ինչը նույնպես ազդում է հիվանդի առողջական վիճակի վրա: Այն նաև կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջավումն ու ճարպակալումը:

Դարչինն իհարկե չի կարող բուժել շաքարային դիաբետը, սակայն այն կարող է մեղմացնել հիվանդության ախտանշանները և կանխել շաքարի մակարդակի կտրուկ տատանումները: Դրա համար այն հարկավոր է ընդունել ամեն օր՝ ավելացնելով ըմպելիքներին, ջրին կամ սննդին:

Դարչնով բաղադրատոմսեր

Դարչինով կակաոն պարունակում է հսկայական քանակությամբ օգտակար նյութեր: Հարկավոր է ¼ թեյի գդալ դարչնին և 1 թեյի գդալ կակաոյին ավելացնել տաք (ոչ եռման) ջուր, լավ խառնել և խմել ըմպելիքը սննդի ընդունման ժամերի միջև՝ օրական 2-3 անգամ:

Մի բաժակ կեֆիրին ավելացնել ½ թեյի գդալ դարչին և նույնքան աղացած կոճապղպեղ, իսկ ցանկության դեպքում նաև այլ համեմունքներ: Օրվա ընթացքում 2 բաժակ նման ըմպելիքը բավական է:

Դարչինը պարտադիր չէ օգտագործել միայն բուժիչ ըմպելիքներ պատրաստելիս: Այն կարելի է ավելացնել նաև տարբեր ուտեստներին: Սակայն հարկ է հիշել, որ բարձր ջերմաստիճանում վերամշակվելիս, այն կորցնում է իր օգտակար հատկությունների մեծ մասը: Բացի այդ, ուտեստներին այն հարկավոր է ավելացնել անմիջպես մատուցելիս, քանի որ սննդի և թթվածնի հետ շփման հետևանքով դրա օգտակար նյութերն ավելի են քչանում: Օրական կարելի է օգտագործել ½-1 թեյի գդալ:

Հակացուցումներ

Չնայած իր բոլոր օգտակար հատկություններին՝ դարչինը նույնպես ունի հակացուցումներ, ուստի ոչ բոլորը կարողն են օգտագործել այն: Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել դարչնի գործածությունից բոլոր նրանց, ովքեր դարչնից ալերգա ունեն, տառապում են գաստրիտով, խոցային հիվանդությամբ կամ լյարդի հիվանդություններով:

Բացի այդ, արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող դեղամիջոցներ ընդունելու դեպքում մինչ դարչին օգտագործելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Ճիշտ սննդակարգի և ակտիվ կենսակերպի հետ համատեղելու դեպքում դարչինն իսկապես օգնում է կանխել արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները, սակայն եթե դրա գործածությունից հետո նկատվում է ինքնազգացողության վատացում, ապա խորհուրդ է տրվում հրաժարվել հետագայում դարչին օգտագործելուց:

Բացի այդ, հարկ է հիշել, որ ամեն դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և անցնել բուժզննում, քանի որ ինքնաբուժությունն այս դեպքում կարող է ճակատագրական լինել:

Նյութը ' Tert.am Medicine-ի

留言


bottom of page