Поиск
Նախագահական ընտրությունների առաջին քվեարկության արդյունքում հաղթել է Հիլարի Քլինթոնը
- Zohrap Amiryan
- 8 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Armedia.am-ը հղում կատարելով CNN-ին, գրում է.
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է առաջին քվեարկության արդյունքում, որն ավանդաբար անց է կացվում Նյու Հեմփշիր նահանգի Դիկսվիլ-Նոթչ կոչվող բնակավայրում:
Այսպես, Քլինթոնը 8 ձայներից ստացել է 4-ը, իսկ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ 2-ը: Մեկ ձայն ստացել է Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Գերի Ջոնսոնը: Քվեաթերթիկներից մեկը ճանաչվել է անվավեր, քանի որ դրա վրա գրված է եղել 2012 թվականի ընտրություններում հանրապետական թեկնածու Միթի Ռոմնիի անունը:
Դիկսվիլ-Նոթչի բնակչությունը 2010 թվականի մարդահամարի տվյալներով, կազմում է 12 մարդ:
Comentarios