«Ռուսաստանի կառավարությունը նման է մի պոռնիկի, որն անընդհատ փոխում է իր հաճախորդներին». Նիկոլայ Ծատո
- Zohrap Amiryan
- 8 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը կուռքերի չի սիրում, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մի կուռք ունի, դա էլ` ինքն է:
«Մի լավ բան, որ տեսնում եմ, մտածում եմ` այ շան որդի, որ դու կարողանում ես, ես չեմ կարո՞ղ: Եվ ոչ թե լավը տեսնում և ասում, դե էդ ինչ ա՞ որ... Պետք չի անընդհատ փնովել»,- կարծում է ռեժիսորը:
«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ մի երիտասարդ լավ գործ է անում: Հպարտություն եմ զգում: Ես դասավանդում եմ և ուզում եմ, որ երիտասարդները նոր լիցք ու եռանդ մտցնեն թատրոն: Համենայնդեպս, տեսնում եմ, որ էս երեխեքը մի քիչ ավելի զարգացած են, քան նախկին կուրսերը: Եվ շատ եմ ուրախանում, որ հիմա կարդում են»,- նշել է Նիկոլայ Ծատուրյանը: Վերջերս դիտած ամենահաջողված ֆիլմը համարում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի` «Կյանք ու կռիվ» ֆիլմը:
Մեզ հետ զրույցներում ռեժիսորը մշտապես անդրադարձել է կառավարության և օլիգարխների անհանդուրժելի քայլերին ու նշել, որ երկիրը կարիք ունի բարոյականության: Նրա խոսքով` այսօր մեր իշխանության կողմից ամենասարսափելի քայլը ստրկամտությունն է` սպասել, թե որ երկիրը մեզ լավ կնայի:
«Հրեան մեզնից փոքր է, տեʹս, ինչ հզոր երկիր ունի: Մենք միշտ մահանա ենք բռնում, որ լավ հարևաններ չունենք: Կարողացի սարքել քո պետությունն էնպես, որ հզորանա, պնդանա, և ոչ թե սպասի, թե Ռուսաստանը կթողնի, որ Պարսկաստանի գազը վերցնենք, յախք... Հայտնի հանդիպման ժամանակ հիշո՞ւմ եք, որ Պուտինը սպասում է Էրդողանին, հետո երբ գալիս է, ժպտալով դիմավորում է, յախք... Երբ մեզ նման փոքր պետությունն է սպասում, դեռ մի քիչ հասկանալի է, բայց Ռուսաստանի նման մեծ պետությունը նստել, սպասում է, ես քո հերն եմ անիծել... Այս անբարոյականությունը Ռուսաստանից է մեզ մոտ եկել: Ռուսաստանի կառավարությունը նման է մի պոռնիկի, որն անընդհատ փոխում է իր հաճախորդներին: Այդ ստորաքարշությունը զզվելի է: Ասում են` աղքատ, բայց հոգով հպարտ: Այ էդպես պետք է լինի»,- կարծում է MAMUL.am-ի զրուցակիցը:
Նիկոլայ Ծատուրյանի համոզմամբ` ցանկացած ուսուցչի, երբ հարցնես` ո՞ր երեխային է սիրում, կասի` չարին: «Խելոքին չեն սիրում: Որ ծնողին էլ հարցնես` ո՞ր երեխային է սիրում, կասի, որ չարին միշտ ավելի շատ են սիրում: Տեսեք թուրքն ինչքան չար է, անընդհատ չարություն է անում, ասում է` փող տվեք` պահեմ: Չար է ու խորամանկ: Մեր երկիրն այսօր կարիք ունի բարոյականության, խորամանկության և հպարտության. մի քիչ էլ լավատեսության»,- ամփոփել է ռեժիսորը:
Comments