Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ սեփական ՀՕՊ համակարգերի արտադրության համար|Armedia.a
- Zohrap Amiryan
- 8 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Armedia.am-ը գրում է.
Ազգային հեռահար հակահրթիռային համակարգերի արտադրության հարցում Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և այլ երկրների հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberturk» լրատվական կայքին Դեմիրը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՕՊ համակարգի ստեղծման գործում ռուս-թուրքական համագործակցությունն առաջին անգամ քննարկվել է նախորդ ամսին Ստամբուլում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ չնայած Թուրքիան չեղյալ է հայտարարել 3 տարի առաջ հեռահար հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար կայացած աճուրդի արդյունքներն, այնուամենայիվ, նախագիծը չեղարկված չէ:
Լրագրողները նաև Դեմիրին հարց են ուղղել, թե ինչպես կարձագանքի Թուրքիան, եթե Ռուսաստանը առաջարկարի իրենից գնել պատրաստի ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգեր: Պատասխանելով հարցին Դեմիրը նշել է, որ հետագա աշխատանքները ցույց կտան, թե որը կլինի ամենաօպտիմալ տարբերակը:
Comments