Ծխողների համար թոքերը մաքրելու հիանալի բաղադրատոմս |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 7 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ծխելը թողնելը միանշանակ ամենահեշտ գործընթացներից չէ: Եթե պատրաստ եք այդ «արմատական» քայլը կատարելուն, Healthy and Natural Life-ն առաջարկում է առօրյա սննդակարգում ներառել հետևյալ մթերքները:
Սոխ
Կարմիր և սպիտակ սոխը հայտնի է իր տարբեր օգտակար հատկանիշներով, որոնցից է քաղցկեղի և չարորակ ուռուցքների առաջացման կանխումը: Այն նաև արդյունավետորեն կանխում է շնչառական ուղիների բորբոքումը:
Կոճապղպեղ
Այս արևելյան համեմունքը հայտնի է իր բուժիչ հատկություններով, որոնցից է նաև թոքերում ծխելու հետևանքով կուտակված սեկրեցիան (գեղձազատում) վերացնելու համար:
Քրքում
Այս համեմունքը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով և պարունակում է օմեգա 3 ճարպաթթու: Քրքումն ունի հակավիրուսային, հակաքաղցկեղային և հակաբակտերիալ հատկություն:
Թոքերը մաքրելու համար անհրաժեշտ հրաշք-թուրմ պատրաստելու բաղադրատոմսը` 400 գրամ սոխ,
1 լիտր ջուր, 400 գրամ շաքարավազ,
2 թեյի գդալ քրքում
Փոքր չափսի կոճապղպեղի արմատ:
Պատրաստման եղանակը`
Անհրաժեշտ է շաքարավազը եփել ջրում, ապա լվանալ սոխը, 4 մասի բաժանել և կոճապղպեղի արմատի հետ ավելացնել ջրին: Հենց սկսի լավ եռալ, պետք է ավելացնել քրքումը, իջեցնել կրակը: Եփել, մինչև ջրի ծավալը կիսով չափ պակասի: Քամել, պահել ապակյա տարայի մեջ: Սառչելուց հետո դրեք այն սառնարանը: Օգտագործել պետք է սոված ստամոքսով` 2 թեյի գդալ՝ առավոտյան ուտելուց առաջ և երեկոյան` վերջին ճաշից երկու ժամ առաջ:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comments