top of page

Էջմիածնում փողոց է անվանակոչվելու Արամ Ասատրյանի անունով. հայտնիների արձագանքը|mamul.am

  • Zohrap Amiryan
  • 7 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Mamul.am-ը գրում է.

Էջմիածնի քաղաքապետարանի որոշմամբ՝ քաղաքի Իսակով փողոցի մի հատվածը, որտեղ ապրել է երգիչ Արամ Ասատրյանն, այսուհետ կկրի հենց նրա անունը։ Տեղեկությունն արդեն մի քանի օր է քննարկումների առիթ է դարձել համացանցում և լրատվական դաշտում` առաջացնելով իրարամերժ կարծիքներ: MAMUL.am լրատվականը փորձեց հայտնիների շրջանում հասկանալ, թե ով ինչ կարծիք ունի անվանակոչման վերաբերյալ: Երգիչ Հայկո Արամ Ասատրյանը ժողովրդի սերը վայելող արտիստ է եղել, 80-ականներից մինչև հիմա նրա երգերը երգում են և լսում: Բոլորը նրան ընդունել են մեծ սիրտ ունեցող և հայրենասեր մարդ, ով իր երգերով շատ ընտանիքների է երջանկացրել: Ես չեմ որոշողը, բայց իմ կարծիքով` աշխարհում ընդունված է ճանաչված մարդկանց անունով փողոց կոչել: Ասատրյանների ընտանիքն էլ շատ կայացած է: Թե Էջմիածնի, թե այդ փողոցի համար շատ լավ կլինի այդ քայլը: Երգչուհի Նանա Իհարկե կողմ եմ: Արամ Ասատրյանը ժողովրդի կողմից սիրված երգիչ է եղել և ինչու չպետք է ունենա փողոց իր անունով: Հարցի շուրջ չեզոք պատասխան ստացանք դերասանուհի Լալա Մնացականյանից. «Կան մարդիկ ու երևույթներ, որոնց մասին ես ընդհանրապես վերաբերմունք չունեմ, ուր մնաց կարծիք»: Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան Այսպիսի հարցերը երկակի են: Եթե իմ ճաշակով նայենք, իհարկե նա այն երգիչը չէ, որի անունով պետք է փողոց կոչվի, բայց հո ինձնո՞վ չի: Էջմիածինը նրան սիրում է, իր զավակն է, եթե հաշվի առնենք աշուղի կարգավիճակով թեկուզ, այնքան փողոցներ կան, թող մի հատ էլ Արամ Ասատրյանի անունով լինի, եթե էջմիածնեցին ուզում է: Եթե չի ուզում ու պարտադրում են, դա ուրիշ խնդիր: Կարծում եմ, որ էջմիածնեցիները պետք է որոշեն, իհարկե երաժիշտներ, բանիմաց մարդիկ խորհուրդներ պիտի տան: Ես, օրինակ, նրա երգերը չեմ լսում, երբեք չեմ լսել, և եթե նման բան լիներ Երևանում, երկու ձեռքով դեմ կլինեի: Երգչուի Սոնա Շահգելդյան Այնպես չէ, որ Հայաստանում ամեն ինչ շատ ճիշտ է արվում, շատ-շատ սխալ բաներ կան, բայց այդ մարդը ժողովրդի կողմից սիրված է եղել, գնահատված է եղել: Եթե այդպես լինի, պետք է շատ մարդկանց էլ ժողովրդականի ու վաստակավորի կոչումներ չտան: Մեր Հայաստանի երաժշտությունն էլ հիասքանչ չէ` կիսաարաբական, թուրքական: Արամ Ասատրյանն իր արվեստով շատ բան է արել շատ մարդկանց համար: Ինքս նրան չեմ ճանաչել, բայց նրա երգարվեստը շատ սիրել ենք, գնահատել, մեծացել այդ երգերի տակ: Ինքն Էջմիածնում է ապրել, ժողովուրդը սիրում է նրան, ես դրական եմ նայում անվանակոչմանը: Նադեժդա Սարգսյան Մարդը երգել է, թող լինի, ի՞նչ պրոբլեմ: ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան Անկեղծ, ես տեղյակ չեմ: Վստա՞հ եք, որ նման որոշում կա, ես այդ որոշմանը ոչ մի ձևով չեմ վերաբերում: Երգիչ Ռուբեն Հախվերդյան Ես արդեն զարմանալու կարողությունս կորցրել եմ, ուղղակի չեմ վերաբերվում այդ ամենին: Զրույցներից մեկում այս հարցին է անդրադարձել նաև Արամ Ասատրյանի որդին` երգիչ Արտաշ Ասատրյանն` ընդգծելով, որ հայրն ինքն իրենով է հասել ու արժանացել ժողովրդի սիրուն` հեղինակելով հարյուրավոր երգեր, որոնք մինչ օրս լսվում են հասարակության շրջանում:

Comments


bottom of page