top of page

Ինչ կարող է նշանակել քաղցր ուտելու անհագուրդ ցանկությունը |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 8 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Երբ մարդու օրգանիզմն ունենում է կալցիումի կարիք, նա ենթագիտակցորեն քաղցր է ուզում ուտել, քանի որ բնության մեջ կալցիումն ունի քաղցր համ: Կալցիումով հարուստ հողի մեջ ելակ աճեցնելու դեպքում հատապտուղը շատ քաղցր կստացվի: Եթե մարդու մոտ անընդհատ քաղցրի ցանկություն է լինում, նշանակում է, որ նրա օրգանիզմում կալցիումի մակարդակը շատ ցածր է:

«12 աստիճան դեպի հումակերությունը» գրքի հեղինակ Վիկտորիա Բուտենկոն իր գրքում պատմում է, որ երբ նրա մոտ քաղցր ուտելու ուժեղ ցանկություն է առաջացել, նրա ծանոթներից մեկը հուշել է, թե ինչումն է բանը: Նա խորհուրդ է տվել թրջել քունջութի սերմերը, դրանցից կաթ պատրաստել և երկու շաբաթ շարունակ խմել այն առավոտյան՝ սոված փորին:

Բուտենկոյի խոսքով՝ սկզբում նա քունջութի կաթին մեղր էր ավելացնում, սակայն մի քանի օր անց քաղցր կաթ խմելու ցանկությունն անհետացել է, իսկ մեկ շաբաթ անց նա առհասարակ դադարել է մեղր ավելացնել: Այդ ժամանակ նրա մոտ առաջացել է ավելի դառը կաթ խմելու ցանկություն և նա սկսել է օգտագործել շագանակագույն քունջութ:

Երկու շաբաթ շարունակ նա անընդհատ խմել է իր «քունջութի կաթը» և երբ ևս երկու շաբաթ անց փորձել է ուտել իր սիրելի արմավները, նկատել է, որ դրանք չափազանց քաղցր են իր համար:

Ինչպես նշում է Բուտենկոն՝ շնորհիվ «քունջութի կաթի», որն անչափ հարուստ է կալցիումով, իր մարմնի քիմիական հավասարակշռությունը փոխվել է, իսկ քաղցր ուտելու ցանկությունն անհետացել:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page