top of page

Հանրապետական ծննդատանը նորածին է մահացել|Tert.am

  • Zohrap Amiryan
  • 8 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.

Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մեկ շաբաթական երեխա է մահացել է։ Tert.am-ի հետ զրուցում տեղեկատվությունը հաստատեց ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։ Նա մանրամասնեց, որ «արձանագրվել է ներարգանդային սեպսիս, թոքաբորբ, ցիտոմետալովիրուս, հեպատիտ, պոլիօրգանային անբավարարություն»։ Ըստ նրա՝ այս պարագայում ախտորոշում հնարավոր է կատարել միայն ծննդից հետո կամ 3-4 օրվա ընթացքում։ Ռազմիկ Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ երեխայի մոր վիճակը բավարար է, դուրս է գրվել հիվանդանոցից, բայց հրավիրվել է հետագա բուժման։ «Ինձ մոտ եմ հրավիրել ամուսնուն, հարազատներին նրանք նշել են, որ հերթապահ բժիշկը ծննդաբերությունից հետո տեղեկացրել է հիվանդության մասին»,- մանրամասնեց նա։

Comments


bottom of page