top of page

6 ամենաարդյունավետ բնական միջոցները` մաշկը հարթեցնելու համար |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 8 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Հարեք երկու ձու՝ մինչև փրփրանման զանգված ստացվի, այնուհետև տարածեք դեմքի և պարանոցի վրա: 20 րոպե թողնելուց հետո կարող եք լվանալ: Ձուն այս եղանակով կարելի է կիրառել՝ նաև մեկ թեյի գդալ թթվասեր խառնելով: Ինչպես գրում է Healthy Life Tricks-ն` հարթ մաշկ ունենալու համար այս քսուքը պետք է օգտագործել շաբաթական երկու անգամ: Ձուն ձգող հատկություն ունի և օգնում է հարթեցնել մաշկը: Աղբյուրն առաջարկում է նաև մի քանի այլ տարբերակ, որ կարելի է կիրառել մաշկը հարթեցնելու համար:

1. Մեղր Մեղրը կարող եք կիրառել մաշկի այն հատվածում, որը ցանկանում եք հարթեցնել: 2-3 թեյի գդալ մեղրը պետք է խառնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղի և թարմ կիտրոնի հյութի հետ: Խառնուրդը տարածեք դեմքին, թողեք` չորանա, ապա մաքրեք: Լավ արդյունք ստանալու համար կարելի է մի քանի օր իրար հետևից կիրառել այս մեթոդը:

2. Հալվե (ալոե)

Առանձնացրեք հալվեի տերևների հեղուկը և քսեք դեմքին: Դարձյալ 15-20 րոպե թողնելուց հետո լվացեք դեմքը: Սա կարող եք շաբաթական մի քանի անգամ կրկնել:

3. Կիտրոն Ճզմեք կիտրոնը և քսեք դեմքին: 15 րոպե հետո լվացեք դեմքը: Լավ արդյունք ստանալու համար այս գործողությունը կրկնեք օրական մի քանի անգամ:

4. Վարունգ Քամեք կես վարունգի հյութը, քսեք դեմքին և թողեք` չորանա, որից հետո կարող եք լվանալ դեմքը: Վարունգով մեկ այլ արդյունավետ խառնուրդ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ վարունգի հյութը, ձվի սպիտակուցը և 3-5 կաթիլ ձեթ: Այն կարելի է կիրառել դեմքի և պարանոցի համար:

5. Ձիթապտղի յուղով մերսում Ձիաթպտղի ձեթով կարելի է 10 րոպե մերսել դեմքի մաշկը և պառկել քնելու: Այս մերսման համար կարելի է կիրառել նաև ավոկադոյի, նուշի, կոկոսի յուղ: Դրանցով կարելի է մերսել նաև պարանոցի, ձեռքի և ոտքի մաշկը:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page