top of page

Ակտիվացրած ածուխը դեմքի համար. 4 «հրաշագործ» բաղադրատոմս |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 8 нояб. 2016 г.
  • 3 мин. чтения

Դեմքի վրա առկա սև կետերը երիտասարդ աղջիկների ու տղաների համար հաճախակի դառնում են իսկական տանջանք, որոնցից նրանք փորձում են կոսմետոլոգների ու մաշկաբանների օգնությամբ ազատվել: Սակայն դա չի նշանակում, որ այդ իրավիճակից ելք չկա: econet.ru-ն առաջարկում է դեմքի սև կետերից ազատվելու դիմակ, որի հիմքում ընկած է ակտիվացրած ածուխը:

Այս դիմակը շատ հեշտ է պատրաստվում և ամենկարևորը, այն ոչնչով չի զիջում թանկարժեք կոսմետոլոգիական պորցեդուրաներին: Առավելությունները

Քանի որ ակտիվացրած ածուխը հիանալի ներծծող նյութ է, ուստի կոսմետոլոգիական միջոցներ արտադրող ընկերություններն այն հաճախակի ընդգրկում են խնամքի միջոցների բաղադրության մեջ: Դա նշանակում է, որ այն կարող է ոչ միայն հեռացնել մաշկի աղտոտվածությունն ու ծակոտկիներից դուրս բերել ենթամաշկային յուղը, այլ նաև մաշկի մակերեսից հեռացնել ժամանակի ընթացքում այնտեղ կուտակված նյութերը: Ակտիվացրած ածուխը կորյակների դեմ պայքարող հիանալի միջոց է: Մաշկի պատրաստում.

Հաշվի առնելով, որ դիմակի հիմնական ֆունկցիան հանդիսանում է կորյակների հեռացումը, ուստի հարկավոր է որ նշված բաղադրությանը ապահովել դեպի մաշկի ծակոտկինները լիարժեք հասանելիություն: Այդ ամենի համար նախ հարկավոր է լվալ դեմքը օճառով կամ դեմքը մաքրող այլ միջոցով, այնուհետև բուժիչ խոտաբույսերով պատրաստել գոլորշային վաննա:

Շոգեհարման պրոցեդուրան պետք է շատ մանրակրկիտ իրականացվի, քանի որ մաշկի վիճակից կախված է դիմակի վերջնական արդյունքը: Որպեսզի դեմքը լավ շոգեհարեք բավական է 8-10 րոպե:

Այդ ամենից հետո արդեն կարող եք քսել դիմակը: Դիմակների պատրաստման բաղադրատոմսերն ու տեխնոլոգիան

Այս բաղադրատոմսերով դիմակների պատրաստումը չի խլում երկար ժամանակ և ամենկարևորն արդյունքը ֆիրմային միջոցներին չի զիջում: Դիմակը քսելուց հետո կարող եք և պառկել հանգստանալ և նաև զբաղվել տնային գործերով: Իսկ դիմակը մաքրելուց հետո քսեք կամ կոսմետիկ կամ խոնավեցնող քսուք:

1. Ակտիվացրած ածուխ ու դոնդող Սա դիմակ-թաղանթ է, որ շատ լավ մաքրում է անգամ ամենամանր ծակոտկիներն ու մաշկը դարձնում է թավշյա: Այս դիմակի բաղադրիչները՝ ակտիվացրած ածուխը, օգնում է ազատվել կորյակներից, իսկ դոնդողը սնուցում ու խոնավեցնում է մաշկը: Սակայն այս դիմակը հակացուցված է կուպերոզի դեպքում:

Հավասար քանակությամբ իրար խառնեք սննդային դոնդողն ու կաթը: Այս դեպքում 1-ական ճ/գ ու թողեք մի քանի րոպե սառչի:

Մանր տրորեք 1 հաբ ակտիվացրած ածուխ ու լցրեք պատրաստի խառնուրդի մեջ: Այնուհետև այն տաքացրեք ջրային բաղնիքի վրա կամ միկրոալիքային վառարանում: Սառեցրեք այն ու մի քանի շերտով քսեք դեմքին: Վերջնական չորանալուց հետո զգուշությամբ հանեք ձևավորված թաղանթը: 2. Ակտիվացրած ածուխ ու ջուր Դիմակը շատ արագ է պատրաստվում և կարող է օգտագործվել ինչպես տանը, այնպես էլ երկարատև ճանապարհորդությունների ժամանակ:

Վերցրեք 3 հաբ ակտիվացրած ածուխ ու այն փոշու աստիճան մանրացրեք: Ավելացրեք մոտավորապես 1 թ/գ եռացրած ու սառեցրած ջուր: Խառնեք ածուխը ջրի հետ ու սառեցված զանգվածը զգուշորեն քսեք դեմքին: Թողեք այն չորանա և լվացեք:

3. Ակտիվացրած ածուխ ու կոսմետիկ կավ 2 հաբ ակտիվացված ածուխը փոշու աստիճան մանրացրեք: Խառնեք այն 1 ճ/գ կոսմետիկ կավի հետ (կապույտ կամ սև, կախված նրանից, թե որն է ձեզ ավելի շատ համապատասխանում):

Ավելացրեք եռացրած ու սառեցրած ջուր, որպեսզի ստացվի խյուս, որը իր կազմվածքով պետք է նամ լինի թթվասերի:

Նախապես մաքրեք ու շոգեհարեք դեմքը գոլորշային բաղնիքի վրա: Վրձինով կամ փափուկ դիսկով դեմքի վրա քսեք այդ զանգվածը՝ շրջանցելով աչքերըը: Դիմակը թողեք ¼ ժամ և լվացեք ջրով:

Ակտիվացրած ածուխ ու կավի 2 տեսակ Այս դիմակը շատ լավ օգնում է ազատվել սև կետերից, բորբոքումից ու մաշկի թեփոտությունից: Սակայն անհրաժեշտ կլինի ստուգել, արդյոք դուք եթերայուղից ալերգիա ունեք, թե ոչ: Հակառակ դեպքում արդյունքը կարող է լիվ հակառակ լինել:

Կես ճ/գ կանաչ ու սպիտակ կավը խառնեք 1 գդալ տրորած ակտիվացրած ածուխի փոշու հետ: Ստացված խառնուրդի մեջ ավելացրեք 1 ճ/գ տրորած վարդի տերև ու 3 կաթիլ նարդոսի(лаванда) կամ խորդենու(геран) յուղ:

Ավելացրեք եռացրած ջուր ու ստացված զանգվածը խառնեք այնքան, որ ստացվի թթվասերաի մածուցիկության զանգված:

Նախապես մաքրված մաշկի վրա քսեք դիմակն ու 15 րոպե հետո լվացեք երիցուկի եփուկով կամ տաք ջրով:

4. Ակտիվացրած ածուխ և ծովի աղ

Այս դիմակը շատ արդյունավետ է և օգնում է պայքարել պզուկների ու բորբոքումների դեմ:

Սակայն մինչ օգտագործելը նախապես համոզվեք որ թեյի ծառի յուղն ալերգիկ ռեակցիա չի առաջացնում:

Խառնեք 1 թ/գ ակտիվացրած ածուխի փոշին ու 1/3 թ/գ ծովի աղը:

Ավելացրեք 1 թ/գ թարմ հալվեի հյութ ու 2-3 կաթիլ թեյի ծառի յուղ:

Նոսրացրեք այն եռացրած ջրով:

Քսեք այն նախապես մաքրած ու գոլորշահարած դեմքի վրա: Թողեք այն ազդի 15 րոպե և մաքրեք խոտաբույսերի եփուկով կամ տաք ջրով:

Ակտիվացրած ածուխով դիմակները շատ գործուն են և նրանք մաքրում ու խոնավեցնում են մաշկը, բացի այդ ձգում են ծակոտկիներն ու հագեցնում են մաշկը կոլագենով: Շնորհիվ իր հեշտ պատրաստման, բաղադրիչների մատչելիության ու կիրառման դյուրինության, այս դիմակները դարձել են շատ տարածված: Փորձեք ինքներդ ու ազատվեք այդ խնդրից առանց որևէ ավելորդ ծախսի:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page