Գիտնականները պարզել են, թե որն է նիհարելու ամենապարզ միջոցը |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 8 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Կոլորադոյի համալսարանի գիտնականները հաստատել են այն փաստը, որ կարելի է նիհարել ՝ առանց սիրելի ուտեստներից հրաժարվելու: Ամերիկացի գիտնականների հավաստմամբ՝ նիհարելու համար հարկավոր է պարզապես կրճատել այն ժամանակահատվածը, որը մարդն անց է կացնում նստած: Այս մասին հաղորդում է mir24.tv-ին՝ հղում անելով «Live Science»-ին:
Գիտնականները նման եզրակացության են եկել մի շարք գիտափորձերի արդյունքում, որոնց մասնակցել է մոտ 100 մարդ: Կամավորներին բաժանել են երեք խմբի, որոնցից առաջինում նրանք էին, որոնք արդեն ազատվել էին ավելորդ քաշից և միայն պահպանում էին արդյունքները, երկրորդում այն մարդիկ էին, որոնց մարմնի քաշը նորմայի սահմաններում էր, իսկ երրորդում՝ ավելորդ քաշ ունեցողները:
Մեկ շաբաթ շարունակ նրանք բոլորը կրում էին հատուկ սարք, որը հետևում էր նրանց ակտիվությանը: Պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցողներն ամենից քիչն էին շարժվում:
Հետազոտության հեղինակ Դենիել Օստենֆորդի խոսքով՝ նույնիսկ թեթև ֆիզիկական ակտիվությունը թույլ է տալիս մարդկանց ոչ միայն պահպանել կազմվածքը, այլև ազատվել ավելորդ քաշից: Նշենք, որ ավելի վաղ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ մուգ շոկոլադով ու գինով արված բեռնաթափման օրերը նպաստում են նիհարելուն և օգնում են պահպանել գեղեցիկ կազմվածքը:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Commentaires