Поиск
Հիվանդանոցում մահացել է գլխին դանակի հարվածներ ստացած «Օլե» գիշերային ակումբի տնօրենը|tert.am
- Zohrap Amiryan
- 8 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Հոկտեմբերի 31-ին Աբովյան քաղաքում դանակահարված «Օլե» գիշերային ակումբի տնօրենն այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցը. «Այսօր առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում Մամիկոն Գրիգորյանը մահացել է»: Նշենք, որ ութ ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկներին հաջողվել էր Մամիկոն Գրիգորյանի գլխից հանել դանակը:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments