top of page

Հայաստանի քաղաքագետների միությունը պահանջում է իշխանություններից անհապաղ ազատ արձակել ՀՔՄ անդամ Անդր

  • Zohrap Amiryan
  • 8 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Հայաստանի քաղաքագետների միությունը պահանջում է իշխանություններից անհապաղ ազատ արձակել ՀՔՄ անդամ Անդրիաս Ղուկասյանին, ով հայտնի է քաղաքագիտական հանրությանը և մեր հասարակության լայն շրջանակներին իր հետևողական նվիրվածությամբ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին: Ե՜վ որպես քաղաքագետ, և՜ որպես քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը ուժերի ներածի չափով մշտապես նպաստել է Հայաստանում բռնությունները բացառող քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը: Նրա ձերբակալությունը ու նրան բանտախցում պահելը ոչ այլ ինչ է, քան իշխող վարչախմբի կողմից ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների և անողոք հալածանքների պրակտիկան արմատավորելու հերթական փորձ: Կոչ ենք անում հայ հասարակությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին միահամուռ սատարել արդեն 18 օր շարունակ հացադուլով իր բողոքն արտահայտող մեր գործընկերոջը, ինչպես նաև սերժսարգսյանական զնդաններում տառապող բոլոր մյուս քաղբանտարկյալներին:

ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյան

Comments


bottom of page