top of page

Դե արագացրեք. ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման սպառնալիքին Էրդողանի պատասխանը

  • Zohrap Amiryan
  • 9 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

tert.am- ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Եվրախորհրդարանի պատգամավոր Քաթի Փիրիի կողմից ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման վերաբերյալ հնչեցված պահանջի մասին, հայտարարել է, որ ԵՄ-ն այդ հարցում ուշացել է և որ եվրոպացիները լավ կանեն արագացնեն ու հստակ որոշում կայացնեն: «Ուշացել եք, դե արագացրեք, բայց այս անգամ վերջնական որոշում կայացրեք»,- հայտարարել է Էրդողանը: Նա նաև հայտնել է, որ անցնող 50 տարում Թուրքիան իր մաշկի վրա է զգացել, որ անկախ ամեն ինչից՝ Արևմուտքը նրանց որպես երկրորդական երկիր է վերաբերվելու: Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նույնպես քննադատել էր թուրքական իշխանությունների կողմից ազատ մամուլի և ընդդիմադիր կուսակցության պատգամավորների դեմ իրականացվող բռնությունները և կոչ արելԷրդողանին հետ կանգնել բռնած ուղուց:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comentarios


bottom of page