top of page

Հայաստանը պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Վահե Ավետյան|Armenia.az

  • Zohrap Amiryan
  • 9 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

ARMENIA.AZ ադրբեջանական կայքը, մեջբերելով Բաքու այցելած Վահե Ավետյանի խոսքերը ' գրում է.

Միջազգային նորմերը պահանջում են հարգել պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հայաստանը չի կարող հավերժ անտեսել միջազգային իրավունքը և պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է հայ իրավապաշտպան Վահե Ավետյանը:

«Մենք՝ որպես հասարակական կազմակերպություններ, բազմիցս անգամ հայտարարել ենք, որ հարգում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այն, որ մենք հիմա գտնվում ենք Բաքվում, խոսում է այն մասին՛ որ մենք ժողովրդական դիվանագիտության կողմնակից ենք», - ասել է Ավետյանը:

Commenti


bottom of page