top of page

Յուրի Խաչատուրովը ոչ տուն ունի, ոչ բիզնե՞ս. «ՀԺ»

  • Zohrap Amiryan
  • 9 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը տարիներ շարունակ զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը: 2016 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ, երբ նա նշանակվեց նոր պաշտոնի, հայտարարագրում նշել է, որ անշարժ ու շարժական գույք չունի: Այսինքն՝ իր անունով գրանցված անշարժ գույք չի կարող լինել կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի գրանցամատյաններում:

Նա հայտարարագրել է միայն 20 հազար դոլար, 11 հազար եվրո և 7 միլիոն դրամ: Այս տարվա հունվարի մեկից մինչև ԱԱԽՔ նշանակվելը նա ՊՆ-ից ստացել է 8 միլիոն 671 հազար դրամ աշխատավարձ: Որպես այլ եկամուտ հայտարարագրում նա նշել է, որ ստացել է 2.7 միլիոն դրամ միանվագ վճար, իսկ թե ինչի համար է եղել այդ վճարը և ով է եղել վճարողը մնում է անհայտ:

Յուրի Խաչատուրովի կինը՝ Սվետլանա Խաչատուրովան, էլ նախորդ տարվա իր հայտարարագրում նշել է, որ 3.5 միլիոն դրամ, 7 հազար դոլար և 2 հազար եվրո գումար ունի: Սվետլանա Խաչատուրովայի 2014 թվականի հայտարարագրի անշարժ գույքինվերաբերվող հատվածը թերի է լրացված: «Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու հարկային տարում ձեռք բերած և օտարած անշարժ գույքը» սյունակում երկու անգամ գրաված է «պաշտպանված» բառը, որը հիմք է տալիս ենթադրելու, որ կամ վաճառել կամ գնել է անշարժ գույք, որը կարող է լինել բնակարան, առանձնատուն, ամառանոց, հող կամ հասարակական նշանակության շինություն: Իսկ անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման վերաբերյալ գործարքի բացակայության դեպքում հայտարարագրում, պարզապես գրում են «տվյալներ չկան» բառերը:

Բոլոր դեպքերում ստացվում է, որ Յուրի Խաչատուրովը փաստաթղթերով (այն առանց իր ստորագրության չի ներկայացվում հանձնաժողով) ո՛չ տուն ունի, ո՛չ էլ բիզնես:

Իսկ մամուլում ոչ միայն իր բիզնեսի՝ բիլիարդ ակումբի, այլ նաև շքեղ առանձնատան մասին հրապարակումներ կան, որոնց համաձայն այն ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կոտայքի մարզում երկհարկանի շքեղ առանձնատուն ունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Comments


bottom of page