top of page

ՌԴ–ից ՀՀ է տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը

  • Zohrap Amiryan
  • 9 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-գրում է.

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Գարեգին Բ.-ն։ Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, վերջինս 2014 թ. հուլիսի 26-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Խափանման միջոցը՝ կալանք: Գարեգին Բ.-ն փոխանցվել է Կենտրոնական բաժնի ծառայողներին:

Hozzászólások


bottom of page