Ումի՞ց է պակաս. Գալուստ Սահակյանը շքեղ առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
- Zohrap Amiryan
- 9 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է հետ չմնալ մյուս օլիգարխ պաշտոնյաներից շքեղ առանձնատների մասով: Աջափնյակ վարչական շրջանում ապրող մեր աղբյուրը պատմեց, որ «Սասուն» ռեստորանի հարևանությամբ մաեստրոն տևական ժամանակ է՝ շքեղ առանձնատուն է կառուցում՝ երկհարկանի, սյուներով:
Նկատենք, որ Գրիգորիչն ԱԺ նախագահ դառնալուց հետո չի տեղափոխվել կառավարական առանձնատուն՝ մնալով իր տանը: Բուռն շինարարության փուլում է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատան կառուցումը Վահագնի թաղամասում:
Ասում են՝ անգամ ապրիլյան պատերազմի օրերին նախարարն անձամբ էր զբաղվում շինարարական աշխատանքների համակարգմամբ, այնպես, որ շինարարները բողոքում էին, թե օրական 5 անգամ զանգում է՝ ի՞նչ եղավ, ո՞ւր եք հասել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Komentar