Թուրքիայում իրադրությունը տագնապեցնող է․ Մերկել|1in.am
- Zohrap Amiryan
- 9 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

1in.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրողների ու ղեկավարների, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների կալանավորումից հետո կոչ է արել պաշտոնական Անկարային պաշտպանել հիմնարար ազատությունները: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
Նորվեգիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է, որ վերջին օրերին Թուրքիայից հիմնարար ազատությունների հետ կապված ահազանգեր է ստանում:
Անդրադառնալով Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթի հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն էր հայտնել ապաստան տրամադրել Թուրքիայից դիմողներին` Մերկելն ասել է. «Նախ և առաջ ջանքեր ենք գործադրում Թուրքիայում այնպիսի միջավայր ստեղծելու համար, որ մարդիկ ստիպված չլինեն ապաստան ստանալու դիմում ներկայացնել և որ երկրում պահպանվեն հիմնական ազատությունները»:
コメント