Поиск
Ես գնում եմ դեպի մահ. ցմահ դատապարտյալը 12 օր է՝ կարել է բերանը և դիմում է Սերժ Սարգսյանին|1in.am
- Zohrap Amiryan
- 9 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

«Առաջին լրատվական»-ը գրում է.
Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ը ահազանգ ստացավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանը 12 օր է՝ կարել է բերանը, հացադուլ ու ջրադուլ հայտարարել: Վերջինս բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին:
Դատապարտյալը պահանջում է, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը այցելել են իրեն, և նամակում գրել է՝ «ես գնում եմ մինչև մահ»:
«Առաջին լրատվական» զանգահարած ցմահ դատապարտյալի ընկերը՝ Էռնեստը, ով այսօր էր այցելել դատապարտյալին, նշեց, որ «Արսենն արդեն թքած ունի իր կյանքի վրա՝ ուզում է մահանալ:
Արսենի կյանքը կործանվել է, անչափահաս երեխա ունի, մորն ինֆարկտ է խփել, ընտանիքը բաժանվել է»:
Comentarios