Ըստ նախնական տվյալների՝ Թրամփը հաղթում է ԱՄՆ նախագահական ընտրություններում
- Zohrap Amiryan
- 9 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ըստ USA Today պարբերականի տվյալների՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ունի ընտրական կոլեգիայի անդամների 266-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Business Insider պորտալը հաղորդում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 254-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 215 ձայն։ Associated Press լրատվական գործակալության տվյալներով էլ Դոնալդ Թրամփն ունի ընտրական կոլեգիայի անդամների 244-ի ձայնը, իսկ Քլինթոնը՝ 215 ձայն։
Business Insider-ը հավելում է, որ ըստ նախնական տվյալների՝ Թրամփին իր քվեն է տվել ընտրողների 48.9%-ը, իսկ Քլինթոնին՝ 47%-ը:
Հաղորդվում է, որ Թրամփի ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը սպիտակամորթներն են, մինչդեռ Քլինթոնին ընտրել է ամեն 4 ոչ սպիտակամորթ ընտրողից 3-ը:
Նյութի մանրամասները ' tert.am կայքում
Comentários