top of page

Կարող է էմոցիոնալ պոռթկում ունենա եւ ճանաչի Ցեղասպանությունը. քաղաքագետը՝ Թրամփի մասին|News.am

  • Zohrap Amiryan
  • 9 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

News.am-ը գրում է.

Հավանականությունը մեծ է, որ Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կկարգավորվեն, որը դրական կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Թրամփի ընտրվելու հետ կապված բացի բացասականից, նաեւ դրական կողմեր կան: Թրամփը Պուտինին դրական մեսիջներ է ուղարկել, Պուտինը պատրաստ է նրա հետ համագործակցել, որն այնքան էլ վատ չէ: Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը փոքր երկրների համար շատ կարեւոր է, այդ թվում նաեւ Հայաստանի համար: Չեմ ասում, որ վաղն ամեն ինչ կփոխվի եւ բարեկամ երկրներ կդառնան Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, բայց գոնե հարաբերությունների վատթարացման պրոցեսը կկանգնի»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում բացառվում էր, որ նա ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, սակայն, Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում չի բացառվում. «Միանշանակ կարող եմ ասել, որ Հիլարի Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը կյանքում չէր ճանաչի, նա նույնիսկ ընտրարշավի ժամանակ խոստում չէր տալիս այդ մասին: Բայց Թրամփի դեպքում շանս կա՝ ինքն անսպասելի քայլեր անող մարդ է, կարող է էմոցիոնալ պոռթկում ունենա եւ ճանաչի ցեղասպանության փաստը»:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page