Ինչու էին երեկ Երևանում ցածր բարձրության վրա ինքնաթիռներ թռնում|Tert.am
- Zohrap Amiryan
- 9 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Երեկ երեկոյան ժամը 8-ից մինչև 23-ը մայրաքաղաքի կենտրոնի և մի շարք այլ թաղամասերի բնակիչները անհանգստացած էին ցածր թռչող ինքնաթիռների աղմուկից, ինչին հատկապես նպաստել էր այն, որ օրերս հաղորդվեց՝ Ադրբեջանը 60 000-անոց կազմով զորավարժությունների է պատրաստվում: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական ինքնաթիռների՝ ո՛չ մեկնումների, ո՛չ ժամանումների մասով սահմանված բարձրությունից ցածր թռիչքներ չեն արձանագրվել: Այսինքն` մնում է այն տարբերակը, որ ցածր թռչող ինքնաթիռները եղել են ռազմական և թռիչքները կատարվել են «Էրեբունի» ռազմաբազայից:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Commentaires