Поиск
«Ամեն ինչ անելու եմ՝ ուզածիս հասնելու համար». Մխիթարյանը՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ում ստեղծված իրավիճակ
- Zohrap Amiryan
- 9 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
«Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսեց Անգլիայում իր կյանքի և ակումբում ստեղծված իրավիճակի մասին․
«Ամեն ինչ շատ լավ է: Չնայած քիչ խաղաժամանակ եմ ստանում, սակայն դա խոչընդոտ չի: Երկար ճանապարհ եմ անցել՝ այնտեղ հասնելու համար և, կարծում եմ, ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս և առաջ շարժվել: Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել և ոչինչ չեմ արել՝ այնտեղ հասնելու համար: Ամեն ինչ ջուրը կընգնի։ Փորձում եմ իմ մեջ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ՝ իմ ուզածին հասնելու համար»
Տեսանյութը Ա1+-ի
Comments