Թրամփ. Քլինթոնը շատ համառ պայքարեց
- Zohrap Amiryan
- 9 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

News.am-ը գրում է.
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո իր առաջին ելույթում շնորհավորել է Հիլարի Քլինթոնին հետաքրքիր եւ դժվար ընտրարշավի համար, փոխանցում է Gazeta-ն:
«Ես ուզում եմ շնորհավորել Հիլարիին եւ նրա ընտանիքին հետաքրքիր նախագահական արշավի համար: Նա շատ համառ պայքարում էր: Մենք շատ երախտապարտ ենք նրանք երկրին մատուցած ծառայությունների համար: Եկել է ժամանակը, որ Ամերիկան լիզի իր վերքերը»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը նախագահական ընտրությունների ընթացքում ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայները անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում:
ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգով: Նախ համաժողովրդական ընտրություններ են անցկացվում 50 նահանգներում: Յուրաքանչյուր նահանգում հաղթողը ստանում է ընտրական կոլեգիայի բոլոր անդամների ձայները: Հաղթանակի համար անհրաժեշտ է ստանալ կոլեգիայի 538 անդամից 270-ի ձայները:
Comentarios