top of page

Թրամփի հաղթանակի վրա խաղադրույք կատարած բրիտանացին 100 000 ֆունտ ստերլինգ է շահել

  • Zohrap Amiryan
  • 9 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը գործչի բրիտանացի երկրպագուին ավելի քան 100 000 ֆունտ ստերլինգի շահույթ է բերել: Ինչպես հայտնում է The Metro-ն, Քորնուոլ կոմսությունում գտնվող հյուրանոցի սեփականատեր, 51-ամյա Ջոն Մեփինը, ով միշտ հիացել է Թրամփով, առաջին անգամ խաղադրույք է կատարել նրա օգտին անցյալ տարի: Այն ժամանակ նա քիչ գումարով խաղադրույք էր կատարել, որ Թրամփը կառաջադրվի որպես Հանրապետական կուսակցության թեկնածու: Այս անգամ նա խաղադրույք էր կատարել, որ Թրամփը կհաղթի ընտրություններում: Շահելու հավանականությունը 33-ը մեկի դիմաց էր: Սակայն նա այնքան էր հավատում Թրամփի հաղթանակին, որ շուրջ 30 խաղադրույք է կատարել: Ընդհանուր առմամբ, նա 100 000 ֆունտ ստերլինգ է շահել:

Comments


bottom of page