Կարելի է արդյոք երկրորդ անգամ տաքացնել սնունդը |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 9 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Այս հարցն էվոլյուցիայի տեսանկյունից դիտարկելու դեպքում կարելի է նշել, որ մարդկանց նախնիները պատրաստում էին այնքան սնունդ, որքան հարկավոր է մեկ բաժին ուտելու համար: Դիետիկ տեսանկյունից այս միջոցը նույնպես համեմատաբար նախընտրելի է: Որոշ ժամանակ (նույնիսկ շատ կարճ ժամանակ) սենյակային ջերմաստիճանում մնացած սննդի մեջ կարող են սկսել զարգանալ բակտերիաները: Բացի այդ, այդ սննդի վրա կուտակվում են նաև շրջակա միջավայրի տարատեսակ տոքսիններն ու վնասակար նյութերը:
Հարկ է նաև նշել, որ սնուդնը կրկին տաքացնելիս մարդիկ հաճախ շատ յուղ են օգտագործում, ինչն այդքան էլ օգտակար չէ, ուստի լավագույն տարբերակը սնունդն անմիջապես պատրաստելուց հետո ուտելն է:
Բժիշկները նաև խորհուրդ չեն տալիս օգտագործել միկրոալիքային վառարան, քանի որ այդ դեպքում խանգարվում է սպիտակուցի կառուցվածքը և օրգանիզմն այն ընդունում է «օտարաբար», ինչի հետևանքով սնունդը շատ ավելի վատ է յուրացվում: Բացի այդ, միկրոալիքային վառարանում տաքացնելիս սննդի համը նույնպես փոխվում է և խոնավության կորստի հետևանքով այն շատ շուտով չորանում է:
Այսպիսով՝ ստացվում է, որ սնունդը ցանկալի է պատրաստել այնքան, որ հետագայում տաքացնելու կարիք չլինի, սակայն եթե այնուամենայնիվ կա նման անհրաժեշտություն, ապա հարկավոր է տաքացնել այն ջեռոցում կամ բազմաեփ սարքի օգնությամբ:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comments