Ucom-ում մեկնարկել է 044 կոդով նոր հեռախոսահամարների վաճառքը
- Zohrap Amiryan
- 9 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Այսօրվանից մեկնարկել է Ucom ընկերության 044 կոդով սկսվող նոր համարների վաճառքը: Ընդ որում՝ պլատինե և ոսկե հեռախոսահամարները հնարավոր է ձեռք բերել բոլորովին անվճար՝ միայն Ucom-ի Ունիվերսալ սակագնային պլաններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու պարագայում: Ունիվերսալ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները գեղեցիկ հեռախոսահամարից բացի ամեն ամիս կստանան շատ րոպեներ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, շատ մեգաբայթեր՝ շարժական ինտերնետից օգտվելու ու շատ SMS-ներ՝ տեղական բոլոր համարներին ուղարկելու համար: Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ կայացած էլեկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է նոր՝ 044 կոդով սկսվող թվով 33 հատուկ հեռախոսահամար: «044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների աճուրդից հետո այս պահի դրությամբ 044.ucom.am կայքում արտացոլված է 104 մլն 900 հազար դրամ կազմող ընդհանուր թիվը: Մենք նախատեսել ենք, որ ամբողջ հասույթը պետք է տրամադրվի Ucom Հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար: Այս գումարը թույլ կտա շատ կարևոր նախագծեր իրականացնել կրթության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև շարունակել ինժեներական լաբորատորիաների բացման շքերթը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Նյութը ' tert.am-ի
Comments