top of page

ԴԱՀԿ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ|1

  • Zohrap Amiryan
  • 10 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

1in.am-ը գրում է.

ՀՀ դատախազության կողմից կատարված ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից անշարժ գույքի գրանցման գործընթացում թույլ են տրվել իրավախախտումներ:

Դատախազի կողմից համապատասխան փաստաթղթերը և լրացուցիչ հարցման արդյունքում ստացված տվյալներն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն, ինչի արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comentários


bottom of page