top of page

Առողջ ինտիմ կյանքի 6 կարևոր բաղադրիչ |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 10 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Առողջ ինտիմ կյանքի 6 կարևոր բաղադրիչ

Առաջին հայացքից բոլորին թվում է, թե այս հարցում ամեն ինչ շատ հեշտ է, սակայն իրականում պարզվում է, որ ոչ բոլոր կանոնավոր սեքսով զբաղվող զույգերի մոտ է համատեղ սեռական կյանքի ընթացքում առկա ներքոթվարկյալ բոլոր բաղադրիչները: Այդ բաղադրիչներն են.

1. Երկու զուգընկերներն էլ պետք է հավասարապես գոհ լինեն իրենց համատեղ սեռական կյանքից:

2. Զուգընկերներից և ոչ մեկը չպետք է զգա, որ նա ստիպված է անում ինչ - որ բան, որը իրականում չի ցանկանում անել:

3. Կարող է ցանկացած ժամանակ ասել «ոչ», եթե այդ պահին սեքս չի ուզում:

4. Կողմերի միջև պետք է լինի փոխադարձ հարգանք ինտիմ հարաբերություններից և առաջ և հետո:

5. Սեռական հարաբերությունները որևէ կերպ չպետք է ազդեն զուգընկերների ինքնագնահատականին:

6. Կողմերը չպետք է վախենան միմիանց հետ կիսվել նախկին սեռական փորձի մասին և չպետք է ամաչեն քննարկել համատեղ սեռական կյանքը:

Վերջին կետը, հատկապես մեզ համար, իհարկե, վիճելի է: Եվրոպական երկրներում, ազատ սիրո և սեռական կյանքի պայմաններում, իհարկե դա գործում է, սակայն մեր երկրներում կանայք վստահ են, որ այդ հանգամանքը պետք է հնարավորինս գաղտնի պահվի:

Սակայն սեքսոլոգներն ու հոգեբաններ պնդում են, որ այսպես ասված պահարաններում նախկին «սեքսի կմախքներ» - ի առկայությունը առաջացնում է սեռական հատուկ անհանգստություն, որն էլ իր հերթին հանգեցնում է լարվածության:Ուստի այդպիսի սեռական կյանքը քիչ հավանական է, որ կարող է կոչվել առողջ սեռական հարաբերություններ:

Նյութը ' Tert.am Medicine

Comentarios


bottom of page