Սոցիալական ցանցերի օգտատերերը Միշել Օբամային կոչ են արել առաջադրվել 2020թ․ ընտրություններին
- Zohrap Amiryan
- 10 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

1in.am-գրում է.
Սոցիալական ցանցերի օգտատերերն ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային կոչ են արել մասնակցել 2020թ․ նախագահական ընտրություններին, հաղորդում է US Magazine-ը։
Նրանք ցանկանում են, որպեսզի Օբամաները վերադառնան, Դոնալդ Թրամփի շոկային հաղթանակից հետո ոմանք Միշել Օբամային կոչ են անում առաջադրվել 2020թ․ ընտրություններին՝ գրում է թերթը և հավելում, որ Օբաման 8 տարիների ընթացքում դարձել է ամենասիրելի քաղաքական գործիչը նորագույն պատմության մեջ։
Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել է համապատասխան հեշթեգը՝ #Michelle2020։ Օգտատերերից մեկը գրել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ներկայիս առաջին տիկինը կդառնա առաջին սևամորթ կին նախագահը։
Նշենք, որ Միշել Օբաման բազմիցս հայտարարել է, որ երբեք չի առաջադրվի պետական պաշտոններին, այդ մասին խոսել է նաև Բարաք Օբաման։
Comentarios