top of page

Արթուր Պետրոսյան. «Երկրպագուներն իրավունք ունեն դժգոհելու, բայց մենք վաղը կփորձենք փոխել նրանց տրամա

  • Zohrap Amiryan
  • 10 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է վաղը կայանալիք ԱԱ-2018-ի ընտրական փուլի Մոնտենեգրոյի հետ տնային հանդիպման մասին:

- Պարոն Պետրոսյան, արդեն ծանոթացել եք թիմին, ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները, և ի՞նչ մարզավիճակում է Հենրիխ Մխիթարյանը:

- Հենրիխը շատ լավ մարզավիճակում է, տրամադրությունը շատ բարձր է, խնդիրներ չեմ տեսնում: Թիմի մեծ մասին ճանաչում էի դեռևս Բեռնար Շալանդի հետ աշխատանքից, տպավորությունները շատ լավ են, ամեն ինչ նորմալ է թիմում:

- Դավիթ Մանոյանը վնասվածք է ստացել: Ինչպե՞ս է այժմ նրա վիճակը, և ստեղծված պարագայում, արդյո՞ք ճիշտ չէր լինի հրավիրել Արթուր Եդիգարյանին, ով առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է:

- Դավիթ Մանոյանը հաստատ այս խաղին չի կարող մասնակցել: Արթուր Եդիգարյանի խաղը տեսել եմ, նրա հետ հանդիպել, խոսել եմ, այնպես որ այս խաղի համար կտրուկ շարժումներ պետք չեն, բայց Արթուր Եդիգարյանը մեր ուշադրության կենտրոնում է:

- Ի՞նչ կասեք մրցակցի մասին, արդեն պա՞րզ է, թե ի՞նչ մարտավարությամբ է խաղալու թիմը:

- Իհարկե, հիմա չեմ պատմի, թե ինչպես ենք գործելու վաղը, բայց մենք ուսումնասիրել ենք նրանց խաղը, ու համաձայն եմ Գևորգ Ղազարյանի հետ` հնարավորությունները 50/50 են ու մենք պայքարելու ենք հաղթանակի համար:

- Ու՞մ կառանձնացնեք մրցակցի կազմում:

- Այս թիմից կառանձնացնեմ երկու ֆուտբոլիստների` Բեչիրայն ու Յովետիչը, բայց ես կարող եմ ասել, որ ամբողջ թիմը շատ ուժեղ է և բարդ մրցակից է մեզ համար:

- Ոչ-ոքի արդյունքը վաղվա խաղում կարո՞ղ է բավարարել թիմին:

- Փորձելու ենք հաղթանակի հասնելու, միանշանակ, բայց, կարծում եմ, ելնելով վերջին երեք հանդիպումների արդյունքներից, ցանկացած դրական արդյունք մեզ համար լավ կլինի: Իհարկե, ցանկալի է, տանը հաղթանակ տանել, բայց, կրկնում եմ, ցանկացած դրական արդյունք կարևոր քայլ կարող է լինել մեր թիմի համար:

- Հավաքականը վերջին խաղում գործում էր պաշտպանությունից: Արդյո՞ք պատրաստվում եք փոփոխություններ մտցնել:

- Առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասեցի, որ շատ խնդիրներ ունենք, եթե փորձենք բոլոր այդ խնդիրները միասին լուծենք, դժվար կլինի: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք: Նաև պետք է ելնենք մրցակցի մարտավարությունից:

- Ասել էիք, որ թիմը հոգեբանորեն ծանր վիճակում է: Այժմ ինչպե՞ս է տրամադրությունը:

- Ինձ թվում է` հաջողվեց լուծել այդ խնդիրը, թիմում մթնոլորտը շատ լավն է, բոլորը ժպտում են, ու ես համոզված եմ, որ մենք կարողացել ենք փոխել տրամադրությունը թիմում:

- Պաշտպանությունում մեր ընտրանին խնդիրներ ուներ, ի՞նչ լուծումներ եք տալու:

- Անպայման: Նորից կրկնեմ պետք է քայլ առ քայլ մոտենալ: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել այս օրերին, ու կարծում եմ` վաղը կտեսնենք տարբերությունը:

- Հավաքականը վերջին հաղթանակը տարել է երեք տարի առաջ, ու երկրպագուների դժգոհությունն ակնհայտ է: Դա չի ազդու՞մ թիմի մթնոլորտի վրա:

- Չեմ կարծում, որ ճնշում է, բայց ազդեցություն թողնում է: Իրենք էլ են կարդում, տեսնում, բայց դա երկրճպագուների իրավունքն է: Այո, մենք վերջին հաղթանակը տարել ենք երեք տարի առաջ, երկրպագուներն իրավունք ունեն դժգոհելու, բայց մենք կփորձենք հաղթել վաղը ու փոխել տրամադրությունը:

- Բացի Մանոյանից, կա՞ն ուրիշ ֆուտբոլիստներ, որոնց մասնակցությունը կասկածի տակ է:

- Բացի Մանոյանից, խաղին չի մասնակցի Պետրոս Ավետիսյանը: Մյուսները պատրաստ են խաղին:

- Վերջին խաղերին հավաքականը գործում էր առանց մաքուր հարձակվողի: Վաղը պատրաստվու՞մ եք խաղալ կենտրոնական հարձակվողով, և կողմնորոշվե՞լ եք, ով է խաղալու այդ դիրքում:

- Այո, որոշել եմ, խաղալու ենք ընդգծված հարձակվողով, բայց անունը չեմ նշի:

Comments


bottom of page