top of page

Ռիտա Սարգսյանը նվագեց ու երգեց ծերերի համար (տեսանյութ) | Ա1+

  • Zohrap Amiryan
  • 10 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Անգործության անսովոր Լյովա Հովսեփյանի պատրաստած կոլաժները հիմնականում գյուղի ու գյուղական կյանքի մասին են. մեկն իրենց հացատան կրկնօրինակն է, մյուսների մեջ՝ Թումանյանի հեքիաթների մոտիվներով գործեր են։ «Իմ հասակակիցները, որ գյուղում են, արդեն չկան, մնացել է 3 հոգի, 3-ն էլ՝ տարբեր տեղեր: Մենակությունը սարսափելի բան է; Իմ հասակը էն է, որ ուզում եմ զրուցակից լինի, այ, որ էստեղ եկա, դարձա արդեն խոսացող, առնչվող, մինչեւ անգամ՝ քննադատող»,-ասում է Լյովա Հովսեփյանը: 2 տարի առաջ հենց հասակակիցների ու զրուցակիցների փնտրտուքը նրան բերեց Նորքի տուն- ինտերնատ: Հիմա էլ ժամանակ առ ժամանակ այցելում է տղաներին, գյուղի իր այգին մշակում, հետո նորից վերադառնում։ Միայն թե, բոլորը չէ, որ սեփական նախաձեռնությամբ են այստեղ։

Comentários


bottom of page